Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նավթագազային ոլորտի համար ներդրումներ գտնելն Իրանի առաջնահերթությունն է

Նավթագազային ոլորտի համար ներդրումներ գտնելն Իրանի առաջնահերթությունն է
03.09.2015 | 10:34

Իրանական Shana գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ նավթագազային ու նավթաքիմիական ոլորտներում ներդրումներ կատարելը մյուս երկրների հետ տնտեսական համագործակցությունում Իրանի ամենամեծ առաջնահերթությունն է։ Լարիջանին այդ հայտարարությունն արել է Ֆրանսիայի խորհրդարանի փոխխոսնակ Լորանս Դյումոնի հետ հանդիպման ժամանակ։ Նրանց ոչ պաշտոնական հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ խորհրդարանների նախագահների համաշխարհային չորրորդ կոնֆերանսի շրջանակում։ Լարիջանին ընդգծել է, որ Իրանն ունի նավթի ու գազի մեծ պաշարներ, որոնք կարող են բավարարել Եվրոպայի էներգետիկ կարիքները։ Դյումոնը հայտարարել է, որ վեցյակի ու Իրանի միջև միջուկային համաձայնագիրը Իրանի առջև հնարավորություններ է բացում բարելավելու ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Իրանի նավթագազային ոլորտին անհրաժեշտ է 185 միլիարդ դոլարի ներդրում, նավթաքիմիական ոլորտին՝ 70 միլիարդի, էներգիայի օպտիմալացման ոլորտին՝ 200։

Դիտվել է՝ 3462

Մեկնաբանություններ