«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ինքնահմայվածը

Ինքնահմայվածը
04.10.2015 | 01:05

Շարունակում է Անգլիայի առաջնությունում տհաճորեն զարմացնել Լոնդոնի «Չելսին»: Հերթականում պարտությունը՝ 3:1, «Սաուտհեմպտոնից» էր, սեփական դաշտում: Թիմը տասնվեցերորդ հորիզոնականում է, առաջատարից՝ «Մանչեստր Սիթիից», արդեն հետ է տասը միավորով: Իհարկե, սա առաջին հերթին թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վաստակն է ճիշտ այնպես, ինչպես որ նախորդ մրցաշրջանում ակումբին չեմպիոնական մեդալների բերելը: Եվ այդուհանդերձ անգամ այս ծանրագույն պահին Ժոզեն շարունակում է մնալ օրիգինալ. «Եթե «Չելսին» ինձ ազատի աշխատանքից, թիմի ղեկից կհեռանա ակումբի պատմության լավագույն մարզիչը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ