Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ»

«Մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ»
10.10.2015 | 00:56

«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել՝ սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի ճակատին միանալու մասին։ Նա դատապարտում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացը՝ անվանելով «ժողովրդի արժանապատվությանն ուղղված մարտնչող հեգնանք ու կամայականություն»։ Րաֆֆի Հովհաննիսյանը հավատում է «Միացյալ օրակարգ-միացյալ հրապարակ» բանաձևին և իր հիմնադրած բոլոր կառույցների միջոցները դրել է «ազատ, ինքնիշխան և սահմանադրական Հայաստանի կերտմանը նվիրված ուժերի՝ ստեղծված «Ոչ»-ի երկու ճակատների տրամադրության տակ: Միմիայն միավորված ուժերով և անշահախնդիր, հետևողական պայքարով կարելի է, ըստ էության, մերժել Հայաստանի Հանրապետության դեմ գուբերնիա-կուսակցապետություն սարքելու սույն ապօրինի, ինքնահավան և փակ-բաժնետիրական բնույթի ձեռնարկը»,- հայտարարել է «Ժառանգության» նախագահը:
Րաֆֆի Հովհաննիսյանը իր հայտարարությունն ավարտել է հետգրությամբ՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին. «Վարդան ջան, մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց խիստ ցավոք, քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ և ոչ ամենևին՝ քո բարձր պարկեշտությանը հարիր»։

Դիտվել է՝ 1283

Մեկնաբանություններ