Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Ալաշկերտը» շարունակում է մնալ առաջինը

«Ալաշկերտը» շարունակում է մնալ առաջինը
27.10.2015 | 10:56

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնմեկերորդ տուրում ևս վստահ մրցելույթ անցկացրեց «Ալաշկերտը»՝ արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթելով «ՈՒլիսին» ու միավորների թիվը հասցնելով 24-ի: Պարտությունից չկարողացավ խուսափել մինչ այդ 20 միավորով երկրորդ հորիզոնականում գտնվող «Շիրակը»: Գյումրեցիներին դառնացնողն ու նրա տեղը գրավողը «Փյունիկն էր»՝ 2:0: Սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթելով «Միկային»՝ կապանցիները միավորներով հավասարվեցին «Շիրակին»: Նրանք չորրորդ հորիզոնականում են: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվել է «Արարատ»-«Բանանց» խաղում: Կողմերը չեն կարողացել գրավել մեկմեկու դարպասը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ