Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Adagio»` ի հիշատակ 1988-ի երկրաշարժի տարելիցի

«Adagio»` ի հիշատակ 1988-ի երկրաշարժի տարելիցի
05.12.2015 | 11:41

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է «Adagio» խորագրով համերգին, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը: Համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, կհնչի ի հիշատակ 1988-ի երկրաշարժի տարելիցի: Ծրագրում` Ալբիոնի, Մալեր, Բարբեր, Բորոդին, Չայկովսկի, Բախ, Մարչելո, Միրզոյան, Բաբաջանյան:

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ