Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցում է Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու շուրջ

Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցում է Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու շուրջ
05.01.2016 | 10:43

Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու շուրջ՝ հաղորդում է իրանական Press TV-ին` վկայակոչելով Իրանի գազի ազգային ընկերության մենեջմենթի տնօրեն Ալիռեզա Կամելիին: Նա նշել է, որ պայմանագիրը ստորագրելու համար գազամատակարարումը պետք է տնտեսապես շահավետ լինի Վրաստանի համար: Նախատեսվում է օրական 9-14 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարել Վրաստանին՝ հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով: Կամելին նշել է, որ գազամատակարարումը նախատեսված է Վրաստանի կարիքների համար, գազը Եվրոպա չի արտահանվելու:

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ