Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Դարձյալ տանտերերին

Դարձյալ տանտերերին
06.01.2016 | 14:57

Ինչպեսև մեկ տարի առաջ, Ռուսաստանի հոկեյի երիտասարդական ընտրանին զիջեց եզրափակչում ու կրկին տանտերերին: Տարբերությունն այն է, որ մեկ տարի առաջ մրցակիցը կանադացիներն էին, այս անգամ՝ ֆինները: Ի դեպ վերջիններիս ռուսները եզրափակչում զիջել են նաև տասնութ տարի առաջ ու նույնպես, ֆինների համար, տնային խաղում: Սկանդինավները հաջողության նժարն իրենց կողմը բեկել են լրացուցիչ խաղակեսում: Հիմնականն ավարտվել է 3:3: Հիմնականի երրորդ գոլը ռուսները խփել են խաղավարտից յոթ վայրկյան առաջ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ