Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ցուցադրությունները շարունակվում են

Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ցուցադրությունները շարունակվում են
20.01.2016 | 00:19

ՀՀ Ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը 2015 թ-ին տոնեց իր 60-ամյա հոբելյանը: Հոբելյանի առիթով հեղինակավոր բազմաթիվ կինոփառատոներում կազմակերպվեցին ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները: Մեկնարկը տրվեց Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում, որտեղ մարտ ամսվա ընթացքում ցուցադրվեցին Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ընտրանին: Ծրագրի կազմակերպիչն ու համադրողը աշխարհահռչակ կինօպերատոր և ռեժիսոր Ֆրեդ Քելեմենն էր: Ծրագիրը եզրափակվեց «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո ռեժիսորի մասնակցությամբ տեղի ունեցավ հարց ու պատասխան:

Ապրիլ ամսին վավերագրական կինոյի հեղինակավոր կինոփառատոներից մեկում՝ Նիոնի «Visions Du Reel»-ում տեղի ունեցավ Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն ու վարպետության դասընթացը:
Հետահայաց ցուցադրություններ տեղի ունեցան նաև Ռուսաստանի՝ «Հայելի», Փարիզում անցկացվող «Evropa Akt Film», Վառնայի, Բաթումիի միջազգային կինոփառատոներում: Ստեղծագործական հատուկ երեկոներ կազմակերպվեցին Մոսկվայի, Սոֆիայի, Թբիլիսիի միջազգային կինոփառատոների շրջանակներում:
Հոբելյանական տարում Հարություն Խաչատրյանն արժանացավ է մի շարք պատվո մրցանակների որոնցից հիշատակելի են՝ «Սուրբ Գևորգ»-ը (Մոսկվայի միջազգային կինոփառատոն), «Պրոմեթևս»-ը (Թբիլիսիի միջազգային կինոփառատոն) և «Ոսկե փիղ»-ը (Ռուսաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիա):
Ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները շարունակվում են 2016 թ-ին և առաջին ծրագիրը կմեկնարկի Բանգալորի (Հնդկաստան) միջազգային կինոփառատոնում՝ հունվարի 28-ին, ապա կշարունակվի Ռեյկավիկի (Իսլանդիա) «Stockfish» միջազգային կինոփառատոնում, որն այս տարի տեղի կունենա փետրվարի 18-ից 28-ը:

Դիտվել է՝ 1175

Մեկնաբանություններ