«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Շատերը պարային գիտելիքներ տալու պատասխանատու գործը վերածում են խաղ ու պարի»

«Շատերը պարային գիտելիքներ տալու պատասխանատու գործը վերածում են խաղ ու պարի»
25.02.2016 | 11:10

«Քալաշյան» պարի դպրոցը նոր մասնաճյուղ ունի: Քալաշյան ամուսինների հիմնած պարային դպրոցում սովորեցնում են պարային հմտություններ և պատրաստում ապագա պարողների` բավական լուրջ բազայով:

Դպրոցի հիմնադիր, գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանի խոսքով` Հայաստանում քիչ չեն այն հաստատությունները, որտեղ մանուկներին սովորեցնում են պարել. «Սակայն այդ բազմազանության ու առատության մեջ, համաձայնեք, որ շատերն այդ` մանուկներին դաստիարակելու պարային գիտելիքներ տալու լուրջ և պատասխանատու գործը վերածում են խաղ ու պարի»: Դպրոցի գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանը նշում է, որ գարնանն ընդառաջ նոր մասնաճյուղը նոր շունչ ու թարմություն կհաղորդի մեր քաղաքին:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ