Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Համախմբելով բրիտանական կինոյի սիրահարներին

Համախմբելով բրիտանական կինոյի սիրահարներին
30.03.2016 | 13:10

Փետրվարին և մարտին մայրաքաղաքում ու երեք մարզում անցկացվեց Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը, որին մասնակցեց ավելի քան 25000 մարդ: Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվեց յոթ ֆիլմ` ներկայացնելով ժամանակակից Բրիտանիան իր բազմազանությամբ ու նորարարությամբ: Երևանում մեկ շաբաթ`յուրաքանչյուր օր երեք անգամ, Ապարան, Դիլիջան ու Ալավերդի քաղաքներում ցուցադրվել են փառատոնի ֆիլմերը:

Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը հանրապետության մշակութային կյանքի կարևոր բաղադրիչներից է, որն իր շուրջն է համախմբում բրիտանական կինոյի սիրահարներին` նրանց հնարավորություն տալով դիտելու հեղինակավոր մրցանակների արժանացած և վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը Բրիտանական խորհրդի կարևորագույն ու նշանակալից միջոցառումներից է, որն իր ծավալներով հնարավորություն է տալիս ներգրավելու հազարավոր մարդկանց»,- նշել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի փակման արարողությանն ամփոփվեցին նաև Լավագույն գրախոսականի և BestofBritish Selfie մրցույթի արդյունքները` մրցանակներ տրամադրելով հաղթողներին: Լավագույն գրախոսականի մրցույթի մրցանակակիրներն են Սեգ Կիրակոսյանը և Արտակ Վարդանյանը: Նրանք գրախոսական էին ներկայացրել «Էմի» ֆիլմի վերաբերյալ: BestofBritish Selfie մրցույթի հաղթողը որոշվեց վիճակահանության արդյունքում:


Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և Beeline-ի աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:

Դիտվել է՝ 1013

Մեկնաբանություններ