Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Օպերային թատրոնի առաջիկա խաղացանկը

Օպերային թատրոնի առաջիկա խաղացանկը
09.05.2016 | 14:22

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 11-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, որն արդեն ավելի քան ութ տասնամյակ է Հայաստանի գլխավոր թատրոնի հպարտությունն է և հայկական ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան: Մայիսի 14-ին կներկայացվի ֆրանսիացի կոմպոզիտոր Ա. Ադանի հանրահայտ ստեղծագործությունը՝ «Ժիզել» երկու գործողությամբ բալետը: Բեմադրությունը՝ Ժ. Կորալիի, Ժ. Պերոյի և Մ. Պետիպայի:

Ներկայացումը վերականգնող բալետմայստերն է ՀՀ ժող. արտիստ Վ. Գալստյանը: Ա. Ադանի դրամատիզմով հարուստ այս ստեղծագործության շնորհիվ բեմում ներկայացվում են շքեղ տեսարաններ: Ներկայացումը հարուստ է ակնառու գործողություններով, նրբագեղությամբ և բալետային ինքնատիպ ձեռագրով: «Ժիզելը» ռոմանտիկական բալետի բարձրակետն է համարվում, որը համաշխարհային հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկի ամենից պահանջված ներկայացումներից է:

Մայիսի 19-ին կներկայացվի «Տրավիատան», որը Ջ. Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկն է և բեմադրության պահից մինչ օրս չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից: Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը օպերային թատրոնում կներկայացվի մայիսի 21-ին: Ներկայացման բեմադրիչն է ԽՍՀՄ ժող. արտիստ Յուրի Գրիգորովիչը: Մայիս ամսվա խաղացանկը կեզրափակի Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան (մայիսի 26-ին): Ներկայացման բեմադրիչն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը:

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ