Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գերմանացի կոմպոզիտորների թանգարանների ծրագիրը

Գերմանացի կոմպոզիտորների թանգարանների ծրագիրը
01.06.2016 | 12:53

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և «Արամ Խաչատրյան» տրիոյի նախաձեռնությամբ, «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի և Թանգարանային կրթության կենտրոնի աջակցությամբ, կանցկացվի «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագիրը: Ծրագրի շրջանակում, Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում պարբերաբար կներկայացվեն գերմանացի կոմպոզիտորների թանգարանները:

Ծրագիրը կմեկնարկի հունիսի 2-ին, ժամը 19:00-ին:
Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի պատրաստած տեսաշարի ուղեկցությամբ կներկայացվի նշանավոր կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի՝ Համբուրգում և Բադեն-Բադենում գործող թանգարանները, ինչպես նաև հանրաճանաչ կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին:


Երեկոյի ընթացքում կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան «Արամ Խաչատրյան» տրիոն՝ Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Քոչարյանը (թավջութակ), Կարեն Շահգալդյանը (ջութակ), ինչպես նաև երգչուհի Աննա Մայիլյանը և ալտահար Մաքսիմ Նովիկովը: Կհնչեն Բրամսի «Սոնատ դաշնամուրի և ջութակի համար», «Մտորում ջութակի և դաշնամուրի համար», «Սկերցո ջութակի և դաշնամուրի համար», «Դաշնամուրային կվարտետ», «Երկու երգ ձայնի, ալտի և դաշնամուրի համար» երկերը:

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ