Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
24.06.2016 | 00:38

...թե ԱԱԾ-ում սկսված կադրային սերնդափոխությունն առաջին ծիծեռնակն է առավել լայնամասշտաբ գործընթացների: Իշխանության վերին օղակում հասկացել են, որ առանց կոռուպցիայի դեմ պայքարի, առանց սերնդափոխության լուրջ քայլերի ոչ միայն չեն ստանա միջազգային հանրության, Արևմուտքի աջակցությունը, ինչն առաջիկա խորհրդարանական ընտրություններում օդի ու ջրի նման պետք է, այլև այն փտախտը, որն առկա է ողջ համակարգում, անհրաժեշտ է հիմնավորապես կանգնեցնել՝ թեկուզ սեփական ինքնապաշտպանության համար։

Ընդ որում, իշխանական բուրգն ընտրել է դանդաղ շտապելու տարբերակը, որպեսզի ցնցումներից զերծ պահի նույն այդ համակարգը, չստեղծի բողոքի մեծ օջախներ:

Դիտվել է՝ 8972

Մեկնաբանություններ