Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Շեքսպիրն ապրում է կինոյում»

«Շեքսպիրն ապրում է կինոյում»
06.07.2016 | 16:09

«Բրիտանական խորհուրդն ու բրիտանական դեսպանատունը համագործակցում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ` հիմնադրման օրից: Մեր համագործակցությունը տարաբնույթ է, ներառում է թե բրիտանական արտադրության նորագույն ֆիլմերի ցուցադրություն, թե մրցանակների շնորհում, թե դասընթացներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բրիտանական խորհրդի ծրագրերի մենեջեր ՆԱՐԵԿ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, նշելով, որ այս տարի ունեն հետաքրքիր ծրագիր` «Շեքսպիրն ապրում է կինոյում»` նվիրված Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին:

Ծրագրի շրջանակում կցուցադրվեն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա նկարահանած լավագույն կինեմատոգրաֆիական նմուշները (Լորենս Օլիվիե («Համլետ»), Ֆրանկո Ձեֆիրելլի («Ռոմեո և Ջուլետ»), Փիթեր Գրինուեյ («Պրոսպերոյի գրքերը») և այլն):

Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին նվիրված հատուկ ծրագիրն իրականացվում է Հայաստանում Բրիտանական խորհրդի հետ համատեղ։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ