Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հովիկ Աբրահամյանը դիմել է Էսհաղ Ջահանգիրիին

Հովիկ Աբրահամյանը դիմել է Էսհաղ Ջահանգիրիին
12.07.2016 | 23:41

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ՝ խնդրելով Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալներն ավելացնել, քանի որ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հուլիսի 10-ից օգոստոսի 10-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է:

Էսհաղ Ջահանգիրին դրական է արձագանքել առաջարկին: Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ