Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Օսկարի» առաջադրված հայ կինոն

«Օսկարի» առաջադրված հայ կինոն
05.09.2016 | 17:15

Սարիկ Անդրեասյանի հայկական արտադրության «Երկրաշարժ» ֆիլմն առաջադրվելու է «Օսկարի» 89-րդ մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Հայկական ազգային կինոակադեմիան ստացել էր երեք ֆիլմի հայտ՝ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»: Հերթական նիստի ժամանակ կինոակադեմիայի անդամները ընտրել են «Երկրաշարժ» ֆիլմը: Ռուսաստանաբնակ ռեժիսորի Ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասի: Նկարահանումները սկսվել են Մոսկվայում, իսկ հետո՝ շարունակվել Գյումրիում: Գլխավոր հերոսներն են 28-ամյա հայ Ռոբերտ Մելքոնյանն ու 50-ամյա ռուս Անդրեյ Բերեժնոյը:

Նկարահանող խմբի մեծ մասը հայ դերասաններ են: Սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը: Պրոդյուսերն է «Մարս մեդիա» կինոընկերության նախագահ Ռուբեն Դիշդիշյանը:


Հարցազրույցներից մեկում Սարիկ Անդրեասյանը ասել էր. «Որպես ռեժիսոր՝ իմ նպատակն է ստեղծել ֆիլմ, որը կնայեն 50 տարի հետո, որը հայ ժողովուրդն իր հետ կտանի ամբողջ կյանքում, ինչպես «Մայրիկը», ինչպես սովետական ֆիլմերը»:

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ