Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Հայաստան էքսպոն»՝ Թեհրանում

«Հայաստան էքսպոն»՝ Թեհրանում
12.09.2016 | 21:00

ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իրանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում անցկացվելու է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես՝ «Հայաստան էքսպո»:

ՀՀ ԱԳՆ հաղորդում է, որ ցուցահանդեսը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ