«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կոլումբիայում բրազիլական ֆուտբոլային թիմի տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Կոլումբիայում բրազիլական ֆուտբոլային թիմի տեղափոխող ինքնաթիռ է կործանվել
29.11.2016 | 13:52

Կոլումբիայում 72 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, հայտնում է The Washington Post-ը: Ինքնաթիռը դուրս է եկել Բոլիվիայից և կործանվել Կոլումբիայի Մեդելյին քաղաքի օդանավակայանի ճանապարհին: Ինքնաթիռի կործանումից հետո կա 5 ողջ մնացած, հայտնում է 360 Radio Colombia-ն՝ տեղի հիվանդանոցներից մեկին հղումով։

Նրանց վիճակի մասին տվյալներ չեն հաղորդվում: Ինքնաթիռը կործանվել է լեռնային տեղանքում, վթարի վայր հասնելը դժվարանում է: Ինքաթիռում եղել է 81 մարդ՝ 72 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Ինքնաթիռում են եղել բրազիլական «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմի 27 ֆուտբոլիստ և լրագրողներ:

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ