Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սեյրան Օհանյան. Անփորձ եմ, չեմ տիրապետում մարդկանց վարկաբեկելու մեթոդներին

Սեյրան Օհանյան. Անփորձ եմ, չեմ տիրապետում մարդկանց վարկաբեկելու մեթոդներին
05.03.2017 | 22:16

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ դաշինքի առաջին հորիզոնականը զբաղեցնող Սեյրան Օհանյանը իր ելույթն սկսեց Արցախի հերոսներ Սամվել Բաբայանի, Վազգեն Սարգսյանի, Վիտալի Բալասանյանի ծննդյան օրը շնորհավորելով։

Նա ասաց, որ ինքը ընտրական փորձառություն չունի և հավելեց. «Անփորձ եմ։ Չեմ տիրապետում քարոզչության նրբություններին, քաղաքական ինտրիգներին, լրատվական-տեղեկատվական ստերի մեխանիզմներին, մարդկանց վարկաբեկելու մեթոդներին։ Սա ես դիտում եմ առավելություն, և մենք ձեզ հետ միասին գործելու ենք հավատարիմ բարոյական բոլոր սկզբունքներին»։

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ