Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
04.04.2017 | 01:21

...թե ընտրությունների արդյունքներն ամենից ծանր տարել են ՕՐՕ-ում։ Այնքան ծանր, որ հետընտրական գործողություններին առնչվող մարտավարություն են մշակում, թեև ոչ թիմ ունեն, ոչ էլ բողոքական զանգված, որ խոստացված հետընտրական գործողություններն իրականացնի։

Ասում են նաև, թե չի բացառվում, որ այս դաշինքից շուտով մարդկային «արտահոսքեր» լինեն։ Ոմանց հիասթափեցրել են ընտրությունների արդյունքները, մյուսներն էլ համամիտ չեն դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի մարտավարությանը։

Դիտվել է՝ 5270

Մեկնաբանություններ