Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայաստանի պետական կամերային նվագախմբի առաջիկա համերգը

Հայաստանի պետական կամերային նվագախմբի առաջիկա համերգը
04.05.2017 | 01:49

Մայիսի 7-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Համերգը կսկսվի Վ.Ա. Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 13-ով:

Որպես մենակատար հանդես կգա 2017թ. Մալթայի միջազգային դաշնամուրային մրցույթի երկրորդ մրցանակակիր Ռուբեն Կոզինը (Ռուսաստան): Այնուհետ առաջին անգամ Հայաստանում կհնչի Մ. Մուսորգսկու «Նկարներ պատկերասրահից» ստեղծագործության մշակումը լարայի նվագախմբի համար:

Դիտվել է՝ 1408

Մեկնաբանություններ