Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Շարմազանովը պատասխանում է Փաշինյանին

Շարմազանովը պատասխանում է Փաշինյանին
13.05.2017 | 12:33

«Ելք» դաշինքի ՀՀԿ-ի մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը։


«Հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, ընտրակաշառքների վերաբերյալ կարծիքը կեղծ ահազանգ է, որովհետև այդ տեսանյութում չկա կաշառքի վերաբերյալ որևէ փաստ»,- խոսելով Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութի մասին՝ ասաց նա։ Էդուարդ Շարմազանովը ընդգծեց՝ եթե կա որևէ դժգոհություն, պետք է դիմեն իրավապահ մարմիններին։


«Բոլոր մեղադրանքները մերկապարանոց են, անձամբ ես եմ խնդրել, որ այսօր ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հրայր Անտոնյանն ընդունի Նիկոլ Փաշինյանին, կարծելով, որ նա կունենա պատգամավորին հարիր պահվածք, չնայած ՀՀԿ-ի շտաբներում պարտավոր չեն չսպասված հյուրերի դիմավորել»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը։ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ թե Նիկոլ Փաշինյանին, թե Զարուհի Փոստանջյանին, թե Տարոն Մարգարյանին մաղթում է խաղաղ ու համերաշխ ընտրություն։

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ