Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հոբելյանական համերգ՝ նվիրված Էդուարդ Թադևոսյանի 70-ամյակին

Հոբելյանական համերգ՝ նվիրված Էդուարդ Թադևոսյանի 70-ամյակին
10.06.2017 | 17:42

Հունիսի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է համերգ՝ նվիրված մեծ ջութակահար, Կոմիտասի անվան պետական քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանի 70-ամյակին: Հոբելյանական երեկոն կյանքի է կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան: Համերգը կայացել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ծրագրում հնչել են Յ. Ս. Բախ՝ «Կոնցերտ երկու ջութակի համար» (մենակատարներ՝ Դավիթ Հակոբյան, Էդմոնդ Հովհաննիսյան), Է. Բաղդասարյան՝ «Ռապսոդիա» (մենակատար՝ Անի Փարսադանյան), Պ. Սարասատե՝ «Նավարա» (մենակատարներ՝ Զոհրաբ Թադևոսյան (Իսպանիա), Մերի Խոջայան (Նիդերլանդներ), Պ. Սարասատե՝ «Անդալուզյան ռոմանս» (մենակատար՝ Էդուարդ Թադևոսյան), Ա. Խաչատրյան՝ «Կոնցերտ ջութակի համար», 3-րդ մաս (մենակատար՝ Դիանա Ադամյան):

Դիտվել է՝ 4389

Մեկնաբանություններ