Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
20.06.2017 | 01:43

...թե Զարուհի Փոստանջյանը, կողմ լինելով քաղաքականության թատերականացմանը, Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության իր երկու անդամներին «դավաճան» է որակել ու հեռացրել այն բանից հետո, երբ վերջիններս առաջարկել են այսուհետ զբաղվել իրական խնդիրների բարձրաձայնմամբ։

Ասում են նաև, թե այնքան թեժ է ընթացել «Երկիր ծիրանիի» նիստը, որ երկու «դավաճան» տղամարդիկ չեն կարողացել Փոստանջյանի «բերանը» փակել։ Փոխադարձ վիրավորանքների պակաս չի եղել, թեև, իհարկե, զիջել են տղամարդիկ, հերթական անգամ ընդունելով, որ Զարուհու լեզուն ոսկոր չունի։

Դիտվել է՝ 28643

Մեկնաբանություններ