Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ավարտվում է երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնը

Ավարտվում է երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնը
30.09.2017 | 15:19

Սեպտեմբերի 30-ինշ ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ փառատոնի եզրափակիչ՝ չորրորդ համերգը։ Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին նվիրված փառատոնին, որի մեկնարկային համերգը կայացել էր ս․թ․ մայիսի 24-ին, ընդգրկված է երեք տասնյակ երիտասարդ կոմպոզիտորի կամերային ստեղծագործություն։ Նշենք, որ «Դեբյուտ» խորագիրը կրող փառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Մինչ համերգային մասի մեկնարկը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտին կնվիրաբերվի Հայաստանի կոմպոզիտորների միությունում պահվող Կոմիտասի կոստանդնուպոլսյան բնակարանի (1911-1915 թթ․) աշխատասենյակի մանրակերտը, որը պատրաստվել է Կ. Պոլսո «Գուսան» երգչախմբի սան Արամ Աստվածատրյանի կողմից՝ շուրջ կես դար առաջ։ Արարողությանը կմասնակցեն Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը։

Երեկոյի ընթացքում կկայանա նաև Սայաթ-Նովայի անվան կոմպոզիտորական միջազգային մրցույթում հաղթող ճանաչված ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա կլինի նաև Նյու Յորքի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կատարողական արվեստների բաժնի տնօրեն, ՀԿՄ անդամ, կոմպոզիտոր Հայկ Արսենյանը, ով, ի դեպ, հանդես կգա նաև համերգային կատարմամբ։

Միջոցառման համերգային մասում կհնչեն նաև երիտասարդ կոմպոզիտորներ Աննա Զաքարյանի, Սամվել Գանտրալյանի, Արփինե Կալինինայի, Արամ Հովհաննիսյանի, Շուշան Սարգսյանի ստեղծագործությունները։

Միջոցառման մեկնարկը՝ ժամը 19։00-ին։ Համերգը կվարի երաժշտագետ Լիլիթ Արտեմյանը:
Մուտքն ազատ է։

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ