Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Գրանշան» վերտառությամբ մրցույթները, համաժողովներն ու ցուցահանդեսներն ուղղված են ոչ լատինական այբբենական համակարգերին

«Գրանշան» վերտառությամբ մրցույթները, համաժողովներն ու ցուցահանդեսներն ուղղված են ոչ լատինական այբբենական համակարգերին
06.10.2017 | 08:38

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում բացվել է «Գրանշան» 6-րդ համաժողովը, որի ընթացքում կհայտարարվեն «Գրանշան-2017» մրցույթի հաղթողները՝ ըստ լեզվական համակարգերի։ «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթներն անցկացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2008-ից: 2010 թվականից համակազմակերպիչ է նաև Մյունխենի «Կոհան ընդ Փարթներս» ընկերությունը։ 2012-ից անցկացվում են նաև նույն վերտառությամբ միջազգային համաժողովներ, որտեղ քննարկվում են տարբեր լեզվական համակարգերի արդի խնդիրներին վերաբերող հարցեր և փնտրվում դրանց լուծումները։


2010 թվականին մրցանակներ ստացած GHEA Mariam և GHEA Grapalat տառատեսակները ՀՀ կառավարության կողմից ընդունվել են որպես պետական թղթաշրջանառության համար պարտադիր տառատեսակներ։
Կազմակերպիչների խոսքով` մեր օրերում անցկացվող տառատեսակների մրցույթներն ու համաժողովները հիմնականում վերաբերում են լատինական տառատեսակներին, իսկ մյուս այբբենական համակարգերը մնում են ստվերում։ «Գրանշան» վերտառությամբ մրցույթները, համաժողովներն ու ցուցահանդեսներն ուղղված են ոչ լատինական այբբենական համակարգերին։ Տարեցտարի ավելացել են մրցութային անվանակարգերն ու տարածման աշխարհագրությունը: Այս տարի մրցույթը ներկայացվում է 3 գլխավոր անվանակարգերով: Առաջին հիմնական անվանակարգը բացառապես ոչ լատինական լեզվական համակարգերի համար է և ընդգրկում է հետևյալ բաժինները. տեքստային տառատեսակներ, վերնագրային տառատեսակներ, ազատ ոճի տառատեսակներ: Մասնակիցները կարող են ներկայացնել տառատեսակներ հետևյալ այբբենական համակարգերում՝ արաբական, հայկական, չինական ավանդական և պարզեցված, կիրիլյան, հունական, եբրայական, հնդկական, կորեական, թաիլանդական:


Ազատ ոճի տառատեսակների համակարգը համարվում է ամենադժվարը:
Մրցույթին ներկայացված բարձրորակ տառատեսակները գործածվում են հրատարակչություններում, գովազդային վահանակներում և այլուր:
Նպատակն է` մաքրել հայկական տառատեսակների շտեմարանը, բարձրացնել որակը, դարձնել ընթեռնելի, և, ի վերջո, անցնել «յունիկոդ» կոդավորման համակարգի, որը ամբողջ աշխարհն է այսօր գործածում:


Ոչ լատինական տառատեսակների «Գրանշան» միջազգային կոնֆերանսն ու մրցույթը (granshan.com) անցկացվում են արդեն տասը տարի: Հոկտեմբերի 5-8-ին «Թումո» կենտրոնում ներկա կլինեն տառատեսակների դիզայնի և գեղագրության աշխարհի առաջատար մասնագետներ, որոնք կանցկացնեն դասախոսություններ, ցուցադրություններ, իսկ վերջում ժյուրին կընտրի «Գրանշան-2017»-ի հաղթող տառատեսակը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ