Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բիենալե Հայաստանում

Բիենալե Հայաստանում
19.10.2017 | 23:29

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեֆանո Ապուզոն ստորագրեցին հուշագիր, որով պայմանավորվում են 2018-ի հոկտեմբերին Հայաստանում առաջին անգամ կազմակերպել ժամանակակից արվեստի միջազգային բիենալե՝ հայ և օտարերկրյա արվեստագետների մասնակցությամբ:

Ըստ հուշագրի, բիենալեն կունենա հետևյալ բաժինները՝ նկարչություն, ինստալյացիա, քանդակագործություն, լուսանկարչություն: Ծրագրում կարող են ընդգրկվել նաև «փըրֆորմընսներ»։

Դիտվել է՝ 1337

Մեկնաբանություններ