Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը

Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը
27.10.2017 | 07:52

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հոկտեմբերի 27-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում է Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը՝ նվիրված 20-րդ դարի մեծ դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 95-ամյակին:

Երեկոյի առաջին բաժնում Չայկովսկու Ջութակի կոնցերտի կատարմամբ հանդես կգա հանրահայտ ջութակահար Բարնաբաշ Քելեմենը: Համերգի երկրորդ բաժնում ֆիլհարմոնիկը կկատարի Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան»: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ