Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

9 «Գրեմմի» մրցանակիկիր «Էմերսոն» լարային քառյակը նոյեմբերի 11-ին հանդես կգա Երևանում

9 «Գրեմմի» մրցանակիկիր «Էմերսոն» լարային քառյակը նոյեմբերի 11-ին հանդես կգա Երևանում
02.11.2017 | 14:40

«Երևանյան Հեռանկարներ» փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 7-ին հանդես եկավ քառակի Գրեմմի դափնեկիր սոպրանո Ռենե Ֆլեմինգը: Նոյեմբերի 11-ին փառատոնը կներկայացնի դասական երաժշտության մեկ այլ գերաստղի` 9 անգամ «Գրեմմի» ստացած Էմերսոն լարային քառյակին:


Նյու Յորքում հիմնադրված խումբը, շուրջ հինգ տասնամյակ համարվում է կատարելության խորհրդանիշ և կամերային երաժշտության լավագույն մեկնաբանող :Սա Էմերսոնի առաջին այցն է այս աշխարհամաս: Տարին կեզրափակվի մեր օրերի ականավոր դաշնակահար Էվգենի Կիսինի մենահամերգով: Հետաքրքրական է, որ Ռենե Ֆլեմինգը և Էմէրսոն լարային քառյակը միասին հանդես են եկել Լիրիկական Սյուիտ- սիրո պատմություն նախագծով, իսկ հաջորդ տարվա սկզբին արդեն հայտնի են Եվգենի Կիսինի և Էմէրսոն քառյակի համատեղ ելույթների օրերը` Եվրոպական քաղաքներում:


Փառատոնի գործունեությունը դարձրեց Երևանը սիրելի և ընդունելի վայր երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր երաժիշտների համար, ինչը իր բարերար ազդեցությունը թողեց մեր երկրի մշակութային, կրթական, արտաքին դիվանագիտական, հասարակական և այլ ոլորտների վրա:
Փառատոնը անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Երևանյան Հեռանկարներ փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար,կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան:

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ