Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մասնակի մխիթարություն

Մասնակի մխիթարություն
09.11.2017 | 13:44

Ճիշտ է, Եվրոպայի շախմատի առաջնությունում տղամարդկանց մեր ընտրանու մասնակցությունը բանի նման չէր, այնուամենայնիվ, ուրախանալու առիթ ունենք ի դեմս Լևոն Արոնյանի, ով առաջին խաղատախտակում ցույց է տվել լավագույն արդյունքն ու արժանացել ոսկե մեդալի:

Ի դեպ, ուրախանալու մի առիթ էլ տվել է Գաբրիել Սարգսյանը. երրորդ խաղատախտակում նա ցույց է տվել «արծաթե» արդյունք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ