Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխության գործարքն ավարտվե՞լ է

Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխության գործարքն ավարտվե՞լ է
17.01.2018 | 01:39

101greatgoals.com-ը հայտնում է, որ ավարտվել է «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխության գործարքը։
Ալեքսիս Սանչեսի՝ «Մանչեստր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքը նույնպես ավարտվել է։ metro.co.uk-ի աղբյուրները հայտնում են, որ Մխիթարյանի տեղափոխության պայմանավորվածություն չկա:

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ