Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայրենիքի շքանշան՝ Հովհաննես Չեքիջյանին

Հայրենիքի շքանշան՝ Հովհաննես Չեքիջյանին
17.01.2018 | 12:42

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությունը: Տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջից:

Միջոցառման ժամանակ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ Տիգրան Մանսուրյանը ներկայացրել է Հովհաննես Չեքիջյանի կենսագրությունը, անցած ստեղծագործական ուղին և նվաճումները, առանձին դրվագներ պատմել իր հիշողություններից, որոնք լավագույնս բնութագրում են մաեստրո Չեքիջյանին:


Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաև հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար ՀՀ բարձրագույն կոչմանն արժանացած անվանի մտավորականին հանձնելով Հայրենիքի շքանշանը՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել և ամբողջ հայ ժողովրդի անունից մաղթել է քաջառողջություն ու նորանոր հաջողություններ նրա շնորհակալ գործում:

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ