Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աստղագիտության օրվան ընդառաջ

Աստղագիտության օրվան ընդառաջ
21.01.2018 | 13:43

Cityzen-ը մեկնարկում է ամենշաբաթյա միջոցառումների շարքը: Այսուհետ յուրաքանյուր շաբաթ և կիրակի օրերին նշվելու է քաղաքի որևէ տոն կամ մասնագիտական օր։ Հունվարի 20-ին և 21-ին մեր քաղաքում նշվում է աստղագիտության օրը։ Cityzen-ը հրավիրում է բոլոր-բոլորին 2 օրով տեղափոխվելու երեխաների համար այդքան առեղծվածային և հետաքրքիր տիեզերական աշխարհ՝ միասին Երկիր մոլորակից հետզհետե տեղափոխվելու Յուպիտեր, ՈՒրան, Վենարա, որտեղ ինչպես ասում են մեկ օրն ավելի երկար է քան մեկ տարին։ Եվ այս ամենը հնարավոր է լինելու 5 մետր տրամագծով եռաչափ կինթատրոնի շնորհիվ։ Հնարավորություն է ընձեռվելու նաև լուսանկարվել այլմոլորակային հյուրի հետ, իմանալ հետաքրքիր փաստեր աստղագիտության մասին:

Դիտվել է՝ 1488

Մեկնաբանություններ