Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հեքիաթների ընթերցում, մուլտֆիլմեր

Հեքիաթների ընթերցում, մուլտֆիլմեր
17.02.2018 | 13:17

Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 17-ին, ժամը 15:00-16:30-Ին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փոքրիկներին կներկայացնի «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Կկազմակերպվի նաև հեքիաթների ընթերցում հատուկ մանուկների ու պատանիների համար, կներկայացվեն նաև սիրված հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը:

Հեքիաթների այս ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ: Կազմող ՝ Շավարշ Կարապետյան: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Արդեն ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունի ամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ մանուկների, պատանիների շրջանում:

Դիտվել է՝ 1568

Մեկնաբանություններ