Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Եվրատեսիլ-2018»-ում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը

«Եվրատեսիլ-2018»-ում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը
26.02.2018 | 14:15

Առաջին ալիքի ուղիղ եթերում «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ համերգում հեռուստադիտողների և միջազգային փորձագետների ժյուրիի քվեարկության 50։50 հարաբերակցությամբ 10 մասնակիցներից հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը՝ ստանալով Հայաստանը «Եվրատեսիլ-2018»-ում ներկայացնելու հնարավորություն: Հաղթական «Քամի» երգի երաժշտության հեղինակը Սևակ Խանաղյանն է, խոսքերը գրել են Աննա Դանիելյանն ու Վիկտորյա Սալոյանը:


«Եվրատեսիլ-2018»-ը մայիսի 8-12-ին է, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ