Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քանդակագործության միջազգային սիմպոզիում՝ Շուշիում

Քանդակագործության միջազգային սիմպոզիում՝ Շուշիում
07.04.2018 | 13:24

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 1-20-ը Շուշիում անցկացվելու է շուշեցի հայտնի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության 6-րդ միջազգային սիմպոզիումը:

Այս մասին տեղականում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից: Սիմպոզիումին կարող են մասնակցել քանդակագործներ աշխարհի տարբեր երկրներից: Սիմպոզիումի առանցքային մասը քանդակագործական ստեղծագործարանն է, որի շրջանակում մասնակից քանդակագործներից յուրաքանչյուրը կկերտի «Պայքար» թեմայով իր քանդակը: Ստեղծագործարանում կերտված քանդակները կմնան Շուշիում և կտեղադրվեն քաղաքի տարբեր վայրերում:a

Դիտվել է՝ 3650

Մեկնաբանություններ