Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թումոն ներկայացնում է «Գրավելով ամառային դահլիճը» միջոցառումների շարքը

Թումոն ներկայացնում է «Գրավելով ամառային դահլիճը» միջոցառումների շարքը
04.07.2018 | 13:45

Հուլիսին Թումոն «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում սկսում է «Գրավելով Ամառային դահլիճը» միջոցառումների շարք` հանրային համերգներ, ներկայացումներ և «Ոսկե ծիրան»-ի կինոցուցադրություններ:


Հայկական մոդեռնիստական ճարտարապետության պատմամշակութային արժեք համարվող կինոդահլիճը խորհրդային շրջանից հետո դադարեցրել է իր կանոնավոր գործունեությունն ու որոշ ժամանակ փլուզման վտանգի առաջ էր: Վերականգնելով դահլիճի մշակութային կյանքը` այս հուլիսին Թումոն ներկայացնում է «Գրավելով ամառային դահլիճը» շարքը, որի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Միջոցառումների բրենդավորումը ստեղծել են Թումո Երևանի ուսանողները Լիբանանի ամերիկյան համալսարանի դասախոս Նադեր Թֆայլիի բրենդավորման աշխատարանի ժամանակ:

Դիտվել է՝ 2038

Մեկնաբանություններ