Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
20.07.2018 | 02:45

...թե այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի ոչ թե ֆեյսբուքյան, այլ կենդանի ասուլիսը, ինչ-որ մեկը վերջապես բացատրել է, որ «լայքերի» քանակով հարցերին պատասխանելը ոչ միայն պետական մոտեցում չէ խնդիրներին, այլև անլուրջ է՝ կատարման առումով։ Ասուլիսի «գումարմանը» նպաստել է նաև օրերս ԶԼՄ-ների ղեկավարների հայտնի հայտարարությունը։

Այնուհանդերձ, ասում են նաև, թե փոխանցմամբ, բաց ու թափանցիկ այդ բեմելը մանիպուլյացիոն կողմ ունի նաև. որոշ «պետական» լրատվամիջոցների վարչապետին ցանկալի հարցեր են բաժանվել, այդ աշխատանքի պատասխանատվությունն էլ իր վրա է վերցրել կառավարությանն առընթեր վերլուծական ՊՈԱԿ-ը, որի ղեկավարումը վստահված է «Ազատություն» ՌԿ-ի նախկին թղթակցին։ «Հակապետական» ԶԼՄ-ների ներկայացուցիչները մտահոգված են՝ ասուլիսում իրենց հարց տալու հերթ կհասնի՞, թե՞ ոչ։

Դիտվել է՝ 24950

Մեկնաբանություններ