Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սուպերգավաթը՝ հուլիսի 29-ին

Սուպերգավաթը՝  հուլիսի 29-ին
27.07.2018 | 04:16

Հայաստանի ֆուտբոլի սուպերգավաթի հանդիպումը կայանալու է հուլիսի 29-ին, ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հակոբ Տոնոյանի անունը կրող գավաթը միմյանց միջև կվիճարկեն երկրի չեմպիոն «Ալաշկերտն» ու գավաթակիր «Գանձասար-Կապանը»:

Նշենք, որ կապանյան թիմն իր պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում սուպերգավաթի խաղարկությանը, իսկ «Ալաշկերտը» մեկ անգամ պատիվ է ունեցել այն իր հարկի տակ հյուրընկալելու: Իհարկե, չափազանց վառ երևակայություն պիտի ունենալ մեծ մրցակցություն ակնկալելու համար, սակայն հայկական չափանիշներով մրցակցող կողմերը, թերևս, ապահովեն ուշագրավ մրցակցություն: Մարզասերին տեղեկացնենք, որ մուտքն ազատ է լինելու:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3119

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ