ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մշակույթը և արվեստը` Հայաստանի այցեքարտերից մեկը

Մշակույթը և արվեստը` Հայաստանի այցեքարտերից մեկը
26.10.2018 | 21:42

Կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը եւ արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար` Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հավատում եմ, որ հեղափոխությունից հետո հայ գրականության, երաժշտության եւ ընդհանրապես արվեստի նոր գլուխգործոցներ կստեղծվեն՝ որպես ազգային գիտակցության նոր հենասյուներ: Մեր կառավարությունն ամեն ինչ անելու է մշակույթը եւ արվեստը ժամանակակից Հայաստանի այցեքարտերից մեկը դարձնելու համար», – գրել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ