Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Յուվենտուսը» Ռոնալդուի հետ-տրիկի շնորհիվ դուրս եկավ քառորդ եզրափակիչ

«Յուվենտուսը» Ռոնալդուի հետ-տրիկի շնորհիվ դուրս եկավ քառորդ եզրափակիչ
13.03.2019 | 12:34

Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան ⅛ եզրափակիչի երկու պատասխան խաղերը:
Թուրինի «Յուվենտուսը» Քրիշտիանու Ռոնալդուի հետ-տրիկի շնորհիվ 3-0 (ընդհանուր՝ 3-2) հաշվով հաղթեց Մադրիդի Ատլետիկոյին: Պորտուգալացին եվրոգավաթներում խփեց 125-րդ, 126-րդ և 127-րդ գոլերը:
«Մանչեսթեր Սիթին» 7-0 հաշվով ջախջախեց գերմանական Շալկե 04-ին (ընդհանուր՝ 10-2):

Դիտվել է՝ 1816

Մեկնաբանություններ