Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՈՒղիղ քսան տարի առաջ

ՈՒղիղ քսան տարի առաջ
22.03.2019 | 03:47

ՈՒղիղ քսան տարի առաջ Հայաստանում տրվեց Համահայկական խաղերի մեկնարկը: Մինչ այժմ այդպիսիք եղել են վեցը, այս տարի կկայանա յոթերորդը, ինչի կապակցությամբ էլ կառավարությունում, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է կազմկոմիտեի նիստ: Հիմնովին պատրաստվելը ոչ միայն երկրի պատվի հարցն է, քանի որ սպասվում է աննախադեպ մեծ թվով պատվիրակությունների մասնակցություն:
Կազմկոմիտեի անդամները քննարկել են խաղերի կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր, հստակեցրել շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը:
Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ին: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Ծրագրում ընդգրկված է լինելու 17 մարզաձև, որից 14-ը օլիմպիական են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2861

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ