ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ես մի ծիլն եմ քո հողի»

«Ես մի ծիլն եմ քո հողի»
04.05.2019 | 12:31

«Բոհեմ» թատրոնում (հասցեն Բաղրամյան 3), մայիսի 7-ին, ժամը 18:30-ին տեղի կունենա «Ես մի ծիլն եմ քո հողի» խորագրով բարեգործական համերգ: Համերգին մասնակցում են հատուկ կարիքներ ունեցող տաղանդավոր երեխաները և նրանց հավատարիմ ընկերներ՝ «Ոսկե ձայներ» երգի ստուդիայի սաները: Համերգի նպատակն է այս երեխաներին ինտեգրել հասարակությանը և խթանել հետագայում ուսումը շարունակելու: Համերգը վարում են Ռաֆայել Երանոսյանը և Անդրանիկ Հարութունյանը:

Դիտվել է՝ 2855

Մեկնաբանություններ