ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բարեգործական համերգ

Բարեգործական համերգ
18.06.2019 | 21:55

Հունիսի 20-ին`19։00-ին, Երեւանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված բարեգործական համերգ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ կամերային կազմի մասնակցությամբ ։ Ծրագրում՝ «Կոմիտաս․ Տասը հայտնություն» (բանաստեղծություն՝ Կոմիտասի, երաժշտություն՝ Վահան Արծրունու)։


Բարեգործական համերգը նպատակ ունի օգնել ԵՊԲՀ-ի՝ բարձր առաջադիմությամբ այն ուսանողներին, որոնք ունեն ուսման վարձի վճարունակության խնդիրներ։

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ