ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը՝ Վանաձորում

«Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը՝ Վանաձորում
02.10.2019 | 18:10

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի սեպտեմբերի 10-ից հոտկեմբերի 5-ը Վանաձորում անցկացվող «Աբելյանական» 3-րդ հանրապետական և «Թատերական Լոռի» 25-րդ միջազգային փառատոներին: Տեղեկացնում են ռուսական թատրոնի մամուլի ծառայությունից: Այս տարի փառատոները միավորվել են Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի շուրջ:
Հոկտեմբերի 3-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում ռուսական թատրոնը կցուցադրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ:


Ներկայացման առաջնախաղը կայացել է 2018-ի մայիսի 25-ին:
Փառատոնին մասնակցում են ոչ միայն ՀՀ մարզային և երևանյան թատրոնները, այլև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական, ինչպես նաև Ճապոնիայի Սայտամա նահանգի Իտո Գումի թատրոնը՝ խաղացանկային լավագույն ներկայացումներով ու պրեմիերաներով: Ազգային, ավանդական մշակութային շատ երևույթներ փառատոնի շրջանակում թատերասերներին մատուցվում են առավել նոր, դինամիկ և հագեցած տարբերակով:

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ