ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Լոնդոնում կայանալիք համերգը այսօր ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսության Youtube-ի և Facebook-ի էջերում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Լոնդոնում կայանալիք համերգը այսօր ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսության Youtube-ի և Facebook-ի էջերում
14.01.2020 | 22:27

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ այսօր ելույթ է ունենալու Լոնդոնի Բարբիկան կենտրոնում։ Ծրագրում ներկայացվելու է Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»։ Աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմիի» դափնեկիր Մաքսիմ Վենգերովը նվագախմբի հետ կկատարի Մաքս Բրուխի Ջութակի առաջին կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհին»։ Կհնչեն նաև այլ հեղինակների ստեղծագործություններ։

Լոնդոնի Բարբիկան կենտրոնում կայանալիք համերգը այսօր՝ ժամը 23.30‚ ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել Հայաստանի հանրային հեռուստատեսության Facebook-ի և Youtube-ի էջերում:

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ