ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ

Միխայիլ Միշուստինը՝ Լեպսի երգերի հեղինակ
17.01.2020 | 14:49

Ռուսական «Ведомости» պարբերականի քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Գրիգորի Լեպսի մի քանի երգերի հեղինակն է:

«Ռուսաստանի հեղինակային ընկերակցության ռեեստրում նշված է, որ Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինը Լեպսի «Մոխիր» և «Իսկական կին» երգերի երաժշտության հեղինակն է: Փաստը հաստատել է նաև գրող և բանաստեղծ Ալեքսանդր Վուլիխը, որը գրել է «Մոխիր» երգի խոսքերը»,- գրում է աղբյուրն ու մեջբերում Վուլիխի խոսքերն առ այն, որ Միշուստինի համար երաժշտություն գրելը հոբբի է:


Թերթը հիշեցրել է նաև դեռևս 2012-ին «Խնայբանկի» կառավարիչ Գերման Գրեֆի՝ Միշուստինի ուղղված ծննդյան շնորհավորանքը: «Քչերը գիտեն, որ Դուք նաև կոմպոզիտոր եք, որը հիանալի երաժշտություն է գրում, և որ Ձեր գրած երգերից որոշները իսկական հիթեր են դարձել»,- ասել էր Գրեֆը:

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ