Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Երբ է ընդդիմադիրն անբիծ, երբ՝ հանցագործ

Երբ է ընդդիմադիրն անբիծ, երբ՝ հանցագործ
06.06.2020 | 17:26

Երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի, ողջ իշխանությունը, իրար խառնված, սկսեց նրան քննադատել, իսկ Փաշինյանն էլ իր խոսնակի միջոցով սպառնաց հանցագործությունների բացահայտմամբ, քրեական գործերով։

Այն, որ քաղաքական բանավեճերում իմքայլականները շատ խղճուկ փաստարկներով են հակադարձում ու մերկապարանոց հայտարարություններ անում(չգիտակցելով անգամ, որ պատգամավորի կողմից հանցագործության մասին ուղիղ հաղորդում են տալիս), խիստ կանխատեսելի էր։ Սակայն Նիկոլ Փաշինյանը մինչև երբ է պատրաստվում քաղաքական հակառակորդների քննադատություններին պատասխանել՝ նրանց քրեական գործերով սպառնալով։ Տպավորություն է, որ քաղաքական պայքարի զինանոցը վաղուց դատարկ է, իսկ ընդդիմախոսների փաստարկներին ի պատասխան մնացել է միայն սպառնալը։ Զավեշտն էլ այն է, որ այդ սպառնալիքները «պահված» են գզրոցներում ու գործի չեն դրվում, երբ ընդդիմադիրները «խելոք» են, չեն հակադրվում Փաշինյանին, իսկ երբ թթու, կծու խոսք են ասում, օդում սկսում են թափահարել՝ ահա, տեսեք՝ ինչ ունենք ձեր դեմ։ Եթե ունեիք, ինչու դրանց ընթացք չեք տվել ու պահել եք ձեզ համար հարմար առիթի։ Այսինքն, եթե իշխանության թելը ընդդիմությունը թելում է, մաքուր, անարատ ու անբիծ է, իսկ եթե քննադատում է, հանցագործ է։
Սա է Նիկոլ Փաշինյանի քաղաքական միակ "զենքը", որը քաղաքական համարելն էլ մեծ սխալ կլիներ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ