ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Գագիկ Ծառուկյան. Վազգեն Մանուկյանը ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձ

Գագիկ Ծառուկյան. Վազգեն Մանուկյանը ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձ
11.12.2020 | 14:11

Որևէ քաղաքական ուժ չի կարող այսօր հայրենիքի փրկությունն իր վրա վերցնել, ահավոր ծանր է. այո, բոլորը պետք է այսօր միասնական կարողանան այս խնդիրները լուծել. այստեղ իմ ու քո չկա՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտի պատճառով առաջացած խնդիրների և պարտադիր փոփոխությունների մասին:

«Հայրենիքի փրկության շարժման» ստեղծումը Ծառուկյանի գնահատմամբ՝ ճիշտ քայլ է, քանի որ համախմբված ուժերով միայն հնարավոր է լուծել կապիտուլյացիոն ակտի, տնտեսական խնդիրների հարցերը՝ անկախ կուսակցական պատկանելությունից։


Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե շարժման առաջարկած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չունի ժողովրդի կողմից անհրաժեշտ ծավալի աջակցություն, խորհրդարանում հենարան չունի՝ Ծառուկյանն արձագանքեց. «Ես իմ համաձայնությունը տվել եմ նրա թեկնածությանը: Վազգեն Մանուկյանը, որ մասնակցել է անկախ պետության ստեղծմանը, եղել է վարչապետ, եղել է ՊՆ նախարար և նա ունի ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու փորձը»: Հարցին, թե ինչու ինքը չի առաջադրվել, նա պատասխանեց՝ անձնական որոշումն է, որի մասին հետագայում, եթե առիթ լինի, կխոսի։

Դիտվել է՝ 7195

Մեկնաբանություններ