Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մահացել է Վալենտին Գաֆտը

Մահացել է Վալենտին Գաֆտը
12.12.2020 | 15:30

Կյանքի 86-րդ տարում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի դերասան Վալենտին Գաֆտը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա կինը՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Օլգա Օստրոումովան։

«Այո, նա լքեց մեզ։ Դա այսօր է տեղի ունեցել», - գործակալությանը հայտնել է տիկին Օստրոումովան։

2019 թվականի օգոստոսին դերասանը ինսուլտ էր տարել։ Դրանից հետո նրան տեղափոխել են վերականգնողական կենտրոն։ Այս տարվա նոյեմբերին տիկին Օստրոումովան հայտնել էր, որ Վալենտին Գաֆտի վիճակը կայուն է։

Վալենտին Գաֆտը ծնվել է 1935-ի սեպտեմբերի 2-ին Մոսկվայում: Հայտնի է «Վարպետն ու Մարգարիտան», «Գարաժ», «Բարեխոսեք խեղճ հուսարի համար» եւ այլ ֆիլմերում կերտած դերերով։

Դիտվել է՝ 3776

Մեկնաբանություններ